211652_close_icon
views-count1671 դիտում article-date 17:22 02-08-2021

ՀայՓոստը Երևան քաղաքում սկսում է մատուցել նոր «YES» սուրհանդակային էքսպրես առաքման ծառայություն

ՀայՓոստը սկսում է մատուցել նոր YES (Երևան Էքսպրես Սերվիս) սուրհանդակային էքսպրես առաքման ծառայություն Երևան քաղաքում: ՀայՓոստը առաջին անգամ առաջարկում է Տնից ընդունում (Pick up) և Տուն առաքում (Home delivery) լրացուցիչ ծառայությունները, որոնք մատուցվում են Երևան քաղաքի ամբողջ տարածքով:

Ծառայության շրջանակում ՀայՓոստը հնարավորություն է տալիս հեռակա առևտրով զբաղվող գործընկերներին Երևան քաղաքում օգտվել արագ և հուսալի սուրհանդակային ծառայությունից։

Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «ՀայՓոստը մշտապես բազմազանեցնում է իր բիզնես ուղղություները՝ նպատակ ունենալով սկիզբ դնել փոստային ծառայություների մատուցման նոր մշակույթի ձևավորմանը: YES–ի գործարկումով ՀայՓոստը նոր հարմարավետ և շահավետ ծառայություն է ավելացնում իր գործառույթներին:

Առաջիկայում նմանատիպ նորություններ էլի կլինեն, որոնք ուղղված են մեր հաճախորդների համար հավելյալ հարմարավետություն ստեղծելուն»:

YES (Երևան Էքսպրես Սերվիս) ծառայության մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հղումով «ՀայՓոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է:

1992թ.-ից «ՀայՓոստ» ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում:

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, կորպորատիվ և ֆինանսական ծառայություններ

Նմանատիպ նյութեր