211652_close_icon
views-count1518 դիտում article-date 16:19 02-08-2021

Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցությունը խստորեն դատապարտում է կատարվածը և ակնկալում իրավապահ մարմինների կողմից նման հանցանքի շարժառիթների և մեղավորների շուտափույթ բացահայտումը

Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակությունը խստորեն դատապարտում է կատարվածը և ակնկալում իրավապահ մարմինների կողմից նման հանցանքի շարժառիթների և մեղավորների շուտափույթ բացահայտումը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Ինչպես այսօր հայտնի դարձավ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի տուն են ներխուժել դիմակավորված անձինք և մահակներով ու դանակներով հարձակվել վերջինիս վրա։

Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրեական գործ։

Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակությունը խստորեն դատապարտում է կատարվածը և ակնկալում իրավապահ մարմինների կողմից նման հանցանքի շարժառիթների և մեղավորների շուտափույթ բացահայտումը։

Առողջություն և ապաքինում ենք մաղթում ավագանու անդամ մեր գործընկերոջը»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ, օգոստոսի 1-ին, դիմակավորված, դանակով զինված հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  Գիշերը, ժամը 01։10-ի սահմաններում 2 դիմակավոր անձինք բաց դռնից մուտք են գործել Նոր Հաճն քաղաքի Նոր-Արտամետի փողոցներից մեկի սեփական տուն, հավանաբար՝ փորձել են թալանել այն, սակայն դիմադրության են արժանացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքից որոշ ժամանակ անց ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, օտար մարմին, սառը զենք, տրավմատիկ պնևմոթորաքս», ախտորոշմամբ իրենց մոտից «Աբովյան» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու, իսկ որոշ ժամանակ անց «գանգի շրջանի բաց վերք, աջ ստորին կոպի հեմատոմա» ախտորոշմամբ նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Աշոտ Դալլաքյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերյոժա Սեդրակյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Նոր Հաճն քաղաքի Նոր-Արտամետի 4-րդ փողոցի նրբանցքներից մեկի շենքերի բնակիչներ 42-ամյա Արման Անտոնյանը և 87-ամյա Ազատ Անտոնյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր