17234 դիտում
16:57 02-08-2021
Թուրքիան ԵՄ-ից օգնություն է խնդրել երկրում մոլեգնող անտառային հրդեհները մարելու համար
Թուրքիան օգնություն է խնդրել ԵՄ-ից երկրում տարածվող հզոր անտառային հրդեհները մարելու համար: Ինչպես փոխանցում է tass.ru-ն, այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:
«Թուրքիան գործարկել է Քաղաքացիական պաշտպանության եվրոպական մեխանիզմը: Խորվաթիան և Իսպանիան արդեն հայտնել են աղետի գոտի հրշեջ ինքնաթիռներ ուղարկելու մասին»,- ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 29-ին հայտարարել է, որ պետությունը կրակի դեմ պայքարում մոբիլիզացրել է բոլոր հնարավոր ուժերը:
Հիշեցնենք, որ օրեր շարունակ Թուրքիայի հարավային շրջաններում հզոր անտառային հրդեհներ են մոլեգնում, որոնց հետևանքով մի շարք հյուրանոցներ են տարհանվել առողջարանային քաղաքներում:

Նմանատիպ նյութեր
14246 դիտում
16:21 24-08-2017
Վրաստանի վարչապետը ողջունել է, սակայն մերժել անտառային հրդեհները մարելու Ռուսաստանի առաջարկը
3025 դիտում
15:26 05-08-2018
Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհները տարածվում են. մակերեսը հասել է 200․000 հեկտարի
Այս բաժնից
409 դիտում
19:22 26-03-2024
Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի մասին հայտարարել էր Իրանի դեսպանը, չի կայացել
475 դիտում
18:08 26-03-2024
Կարս նահանգի գյուղերից մեկում 2մ շերտով ձյուն է տեղացել