12567 դիտում
15:33 02-08-2021
Զինծառայողը մահացել է իր մոտ ապօրինի պահվող նռնակի պայթյունի հետևանքով․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Արցախում գրանցված միջադեպի մասին
2021թ. հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊԲ N զորամասի մշտական տեղակայման վայրից մոտ 1,5 կիլոմետր հեռավորությամբ՝ անտառում, հայտնաբերվել է հուլիսի 29-ին զորամասն ինքնակամ թողած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պարգև Նվերի Մարգարյանը՝ աջ դաստակի ամպուտացիա, կրծքավանդակի և որովայնի շրջանների մահացու վնասվածքներով: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Ըստ նախնական տվյալների՝ Պ. Մարգարյանը վնասվածքներն ստացել է իր մոտ ապօրինի պահվող նռնակի պայթյունի հետևանքով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի /զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը/ 1-ին մասով և 235-րդ հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր
6839 դիտում
21:14 11-05-2017
Մախաչկալայում երկու մարդ է վիրավորվել ինքնաշեն նռնակի պայթյունի հետևանքով
2514 դիտում
19:08 28-10-2021
Մարտական հենակետում նռնակի պայթյունի հետևանքով հոսպիտալացված 4 զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար
Այս բաժնից
532 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
451 դիտում
21:03 17-04-2024
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում
502 դիտում
20:39 17-04-2024
ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա