211652_close_icon
views-count1549 դիտում article-date 15:54 02-08-2021

Նիգերում զինյալներն սպանել են 18 զինծառայողների

Նիգերի առնավազն 18 զինծառայողներ են սպանվել զինյալների կողմից երկրի արեւմուտքում՝ Բուրկինա Ֆասոյի հետ սահմանի մերձակայքում: Այդ մասին։ Տեղեկացնում է Radio France internationale-ը, վկայակոչելով աֆրիկյան երկրի հրամանատարությանը:

Հուլիսի 31-ին զինյալները երկու դարան են սարքել Թորոդիի շրջանում՝ ստորաբաժանումների շարժման ճանապարհին, որոնք զբաղվում էին Բոնի ավանում բանակային պահակետի մատակարարմամբ, ասված է Նիգերի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Մարտի ընթացքում զոհվել են 18 զինծառայողներ, 7-ը վիրավորվել է, 6-ն անհայտ կորել: Թորոդիի շրջանում այժմ տեղի է ունենում կառավարական ուժերի՝ ահաբեկչական խմբավորումների կառույցնների վերացման խոշոր գործողություն:

Դրան մասնակցում են նաեւ Նիգերի ռազմաօդային ուժերը: Երեք երկրների՝ Մալիի, Նիգերի եւ Բուրկինա Ֆասոյի սահմանագծում գտնվող տարածաշրջանը միջազգային ահաբեկչության խոշորագույն որջերց մեկն է Արեւմտյան Աֆրիկայում։

Նմանատիպ նյութեր