211652_close_icon
views-count3094 դիտում article-date 12:28 02-08-2021

Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրված հրամանագրով Նիկոլ Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։ 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը.
Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,- ասված է հրամանագրում:

Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Իսկ քանի ԱԺ–ում մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորները, այսօր նրանք առաջադրել էին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր