211652_close_icon
views-count1785 դիտում article-date 12:09 02-08-2021

Սաֆոյանների հիմնադրած «SADA» ընկերությունը 3-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Google Cloud»-ի տարվա լավագույն գործընկեր 

Երևան, Հայաստան, 02.08.2021թ․- Ամերիկաբնակ հայազգի Հովիկ և Անի Սաֆոյանների հիմնադրած «SADA» ընկերությունը 3-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Google Cloud»-ի տարվա լավագույն գործընկեր․ 2018 և 2019 թվականներին՝ Տարվա լավագույն գլոբալ վերավաճառող գործընկեր, 2020-ին՝ տարվա լավագույն գործընկեր Հյուսիսային Ամերիկայում։ Մրցանակաբաշխության մասին վիրտուալ հայտարարությունն արվել է հուլիսի 20-ին, «Google Cloud»-ի կողմից։ 

«SADA»-ն 2 ամիս առաջ հայտարարեց Հայաստանում բիզնեսի և տեխնոլոգիաների մատակարարման գլոբալ կենտրոն բացելու մասին, որն արդեն աշխատում է 14 հոգանոց թիմով: Միաժամանակ ընկերությունը հայտարարում է, որ այս տարի պատրաստ է ընդունել ևս 30 մասնագետի: «SADA»-ի հայաստանյան թիմը կարող են համալրել ամպային ենթակառուցվածքների, տվյալների բազայի ինժեներներ և ֆինանսիստներ: 

«SADA»-ն «Google Cloud»-ի հետ աշխատում է 2007 թվականից։ Ընկերությունն այսօր առաջարկում է «Google»-ի ամպային ծառայությունների ամենալայն ցանկը, ներառյալ խորհրդատվություն ձեռնարկություններին, ամպային հարթակի միգրացիա, ամպային կառավարվող ծառայություններ և այլն: Անցյալ տարի «SADA»-ն «Google Cloud»-ի հետ հայտարարեց 500 միլիոն դոլար արժողությամբ բազմամյա պայմանագրի մասին, իսկ վերջերս, որ 2020 թվականին 130%-ի աճ է գրանցել նախորդ տարվա համեմատ։ 2021-ին «SADA»-ն ակնկալում է գրանցել իր պատմության լավագույն տարին։ 

«Մենք ուրախ ենք ճանաչել «SADA»-ն որպես Հյուսիսային Ամերիկայի տարվա մեր վերավաճառող գործընկեր՝ հիմնվելով անցած տարվա ընթացքում իրենց կատարած ակնառու աշխատանքի վրա՝ «Google Cloud»-ի պրոդուկտները հաճախորդներին մոտեցնելով և օգնելով զարգացնել նրանց բիզնեսը»,- նշել է «Google Cloud»-ի գլոբալ ալիքի ղեկավար Քերոլի Ջիրհարթը։ 

«Երեք տարի անընդմեջ «Google Cloud»-ի Տարվա գործընկեր կոչմանն արժանանալն անհավանական նվաճում է։ Հնարավոր չէ ավելի հպարտ լինել մեր աշխատակիցներով, որոնք ամեն օր քրտնաջան աշխատում են՝ օգնելու մեր հաճախորդներին ստանալ առավելագույնը՝ «Google Cloud»-ում իրենց ներդրման համար: Մենք հույս ունենք այս հաջողությունը հաջորդ տարի դարձնել չորրորդն անընդմեջ»,- նշել է «SADA»-ի գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:

SADA-ի մասին
Որպես բիզնեսի և տեխնոլոգիական ծառայությունների համաշխարհային մատակարար, «SADA»-ն մարդկանց հնարավորություն է տալիս փոխակերպել իրենց աշխատանքը, իրենց կազմակերպությունները և աշխարհը: «SADA»-ի թիմերը օգնել են առողջապահության, մեդիայի, խաղերի, արտադրության, պետական և այլ հատվածների հաճախորդ-ձեռնարկություններին՝ լուծելու իրենց ամենաբարդ խնդիրները: «SADA»-ն բազմաթիվ պարգևների է արժանացել. 15 տարի շարունակ գլխավորել է Միացյալ Նահանգների ամենաարագ աճող մասնավոր ընկերությունների 5000-անոց ցուցակը, իսկ 2021 թվականին՝ Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակը։

Նմանատիպ նյութեր