211652_close_icon
views-count1653 դիտում article-date 11:57 02-08-2021

Մոսկվայի փողային համույթի անմոռանալի համերգը՝ Գառնիում

Օգոստոսի 13-ին՝ ժամը 19։00-ին,   <<Moscow Classic Ensemble>>  հրավիրում է հարգարժան   հյուրերին «Գառնի» պատմամշակութային  տաճարում  կայնալիք  յուրօրինակ բարեգործական համերգին:  Մոսկվայի փողային անսամբլի  մասնակցությամբ  համերգի  ծրագրում  կհնչեն Ա․ Խաչատրյանի, Ա․ Բաբաջանյանի, Կ․Դեբյուսսի, Ի․ Ֆ․ Ստրավինսկու,  Է․ Գրիգի ստեղծագործությունները։

Ներկաների համար  միջոցառման հանդիսավոր բացումը կպարգևի անմոռանալի պահեր՝ անսամբլի կատարմամբ կհնչի Արամա Խաչատրյանի հայտնի  <<Սուսերով պարը>> յուրատիպ գործիքավորմամբ՝ բուգի վուգի ոճով Միջոցառման ընթացքում կցուցադրվեն Արցախից տեղահանված մեր հայրենակիցների ձեռքի աշխատանքները։

Ցուցադրության ընթացքում կլինի նաև ցուցահանդես-վաճառք ,որը ո՛չ միայն հնարավորորություն կտա մասնակիցներին  վաստակելու իրենց աշխատանքների արդյունքները, այլ նաեւ  խթան կհանդիսանա նրանց  էլ ավելի ներգրավմանն ներկայիս հետպատերազմյան  կյանքին։

Միջոցառման կազմակերպիչները ՝<<Moscow Classic Ensemble>>  «Երեխաները ցանկանում են նվագել» խորագիրը կրող  բարեգործական համերգից ստացված հասույթով   նախատեսում են   նաև երաժշտական գործիքներ  ձեռք բերել  Հադրութից և  Շուշիից  տեղահանված ու Հայաստանի տարբեր մարզերում և քաղաքներում  բնակվող  այն երեխաների համար, ովքեր ուսանել են  Արցախի Հանրապետության երաժշտական դպրոցներում և հիմա  ունեն երաժշտական գործիքների  կարիք։ 
 
Համերգի  տոմսերը  կարող  եք  ձեռք  բերել  https://moscowclassicensemble.com/concerts?fbclid=IwAR1myxd9bjhbatUN5sNR2bsZwaYA2qlne0HimUkmbtcCkD_-W8BK-G2tbqg
Այլ մանրամաների համար կարող եք այցելել https://www.instagram.com/p/CRzJ011IIPH/?utm_medium=copy_link&fbclid=IwAR0WwxLAMUo2PNebba7iMY454Nrqh22ymbJEkiSsVMfVu-8IiRrJpEw2jRQ

Նմանատիպ նյութեր