211652_close_icon
views-count12446 դիտում article-date 19:14 01-08-2021

«Բայդենին էլ հիմար են անվանում». Ժիրինովսկին արձագանքել է Բաքվի բողոքի նոտային. Armeniasputnik.am

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին արձագանքել է Ադրբեջանի բողոքի նոտային, որը կապված է նրա հնչեցրած որոշ արտահայտությունների հետ, հայտնում է Armeniasputnik.am-ը:

Մասնավորապես նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին հիմար են անվանում, իսկ ԱՄՆ-ի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի բերանը փակել են, ձայնից զրկել:

«Եվ ոչ ոք բողոքի նոտա չի հղում։ Իսկ այստեղ ես եմ ելույթ ունենում․ Բաքվին չդիպչեմ` բողոքի նոտա կլինի։ Հայաստանին չդիպչեմ... Առհասարակ մենք բոլորս պետք է լռենք ու գովե՞նք նրանց, թե որքան լավն են, որ ռուս ժողովրդի հաշվին են ապրում»,-ընդգծել է ՌԼԴԿ ղեկավարը։

Բացի այդ, նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «իմաստուն ղեկավար» է անվանել, իսկ նրա հոր մասին էլ ավելի լավ է արտահայտվել:

«Իսկ եթե ինչ-որ չինովնիկներ դժվար են մտածում և որոշել են ժամանակավոր հավատարմատարին ինչ-որ նոտա հանձնել, ապա նրանք չգիտե՞ն խոսքի ազատության մասին»,- եզրափակել Է Ժիրինովսկին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան նոտա են հանձնել Ժիրինովսկու արտահայտությունների կապակցությամբ: Մասնավորապես անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածության թեմային` քաղաքական գործիչը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի բոլոր տարածքներ, իսկ Հարավային Կովկասը ռուսական ազդեցության գոտի է:

Նմանատիպ նյութեր