211652_close_icon
views-count84010 դիտում article-date 09:58 01-08-2021

Ողբերգական դեպք Երևանում. մոտ 30 տարեկան տղամարդը Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևաևում: Ժամը 08:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Դավթաշենի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ժամանել է նաև  ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:

Ոստիկաններն ու փրկարարները Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի:

Դեպքի մասին  ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել  են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների  քննչական բաժին, որտեղից  ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արման Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչ Արտյոմ Բադալյանի գլպավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզումեն մահացածի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարներըև տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր