211652_close_icon
views-count1228 դիտում article-date 22:27 31-07-2021

Երևանի Շիրակի փողոցում ծառն ընկել և մասամբ փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը

Հուլիսի 31-ին, ժամը 17։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում ծառն ընկել և մասամբ փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մասնատել են վնասված ծառը և տեղափոխել անվտանգ տարածք։

Նմանատիպ նյութեր