211652_close_icon
views-count11975 դիտում article-date 22:11 31-07-2021

Վարդենիսի ոստիկանները Շատջրեք գյուղում կրակոցներով ավարտված միջադեպի հետքերով հայտնաբերել են հերթական ինքնաձիգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների կողմից բացատրական աշխատանքների արդյունքում հերթական ինքնաձիգն է հայտնաբերվել:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 29-ին, Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի բնակիչ Արայիկ Գևորգյանի հետ՝ ոստիկանների կողմից բացատրական աշխատանքի արդյունքում, նա ոստիկաններին է ներկայացրել АКМ տեսակի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ և 1 հատ ինքնաձիգի դատարկ պահունակ:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նա ոստիկաններին հայտնել է, որ ինքնաձիգը հայտնաբերել է իրենց տան հյուրասենյակում՝ թաքստոցի միջից: Իսկ այն պատկանել է իր հանգուցյալ հորը:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Գևորգյանի հարազատը կապ ունի օրեր առաջ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի հետ, որտեղ վիճաբանությունն ավարտվել էր կրակոցներով:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 29-ին, կրակոցներ էին տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ոստիկանության Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել և  այդ տեղեկություններն իրականացնելով, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ պարզվել էր, որ ստացված տեղեկությունները հավաստի են եղել:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ այդ տեղեկությունների, հուլիսի 29-ին, գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Շատջրեք գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն  էր տեղի ունեցել նույն գյուղի բնակիչ,Վահան Գ.-ի և Վարդենիս քաղաքի բնակիչ Արա Ա.-ի միջև, որից հետո, երբ Արամ Ա.-ն  փորձել էր իրեն պատկանող ГАЗель  մակնիշի ավտոմեքենայով հեռանալ, Վահան Գ.-ն իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ էր արձակել ГАЗель-ի  ուղղությամբ:

Նույն օրը՝ կեսօրին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ղարիբ Հովսեփյանի գլխավորությամբ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վարդենիսի ոստիկանություն էին բերման ենթարկել Վահան Գ.-ին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վարդենիսի ոստիկանները Վահան Գ.-ի Շատջրեք գյուղի  1-ին խճուղու տան բակում կայանված ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայի միջից հայտնաբերել էին «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ:

Իսկ նույն վայրում կայանաված մեկ այլ ГАЗ 3110 մակնիշի սվտոմեքենայի տակից Վահան Գ.-ն ներկայացրել էր 3 հատ ինքնաձիգի պահունակներ,  որոնց մեջ եղել է  60-ից ավելի 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ:

Տեղում աշխատել էր ավագ փորձաքրեագետը, իսկ հետաքննական աշխատանքները ղեկավարել է հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Գասպարյանը, ով դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել էր 2 հատ ինձքնաձիգից  կրակված  պարկուճներ:

Հետաքննիչի հանձնարարականով ГАЗель  մակնիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել էին կրակված հետքեր, տեղափոխվել էր ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր