211652_close_icon
views-count4166 դիտում article-date 19:30 31-07-2021

Գյումրիում ոստիկանները դպրոցի տնօրենի ավտոմեքենայից զենք են հայտնաբերել. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանության Կումայրի բաժնի աշխատակիցները երեկ զենք են հայտնաբերել Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կարեն Գալստյանին պատկանող «Հոնդա» մակնիշի մեքենայում։

Ըստ աղբյուրի, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից կազմակերպված ուժեղացված ծառայության ընթացքում Կումայրիի բաժնի աշխատակիցները նույն օրը ժամը 18.50-ին բերման են ենթարկել դպրոցի տնօրենին՝ ապօրինի հրազեն ձեռք բերելու և պահելու կասկածանքով։

Նրա մեքենայի բեռնախցից հայտնաբերվել ու վերցվել է 1 հատ «Վալտեր սուպեր իքս» տիպի 18 P-014 գործարանային համարի հրացան, իսկ ա/մ-ի սրահի հետև նստատեղից՝ 12 մմ տ/չ 7 փամփուշտ։
Կարեն Գալստյանը հայտարարել է, որ հայտնաբերվածը ողորկափող հրացան է, այն պատկանում է ընկերոջը, որն ունի բոլոր օրինական փաստաթղթերը: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Ոստիկանությունում Կ.Գալստյանից բացատրություն են վերցրել և նրան բաց թողել:

Մանրամասները՝ Aravot.am-ում
 

Նմանատիպ նյութեր