211652_close_icon
views-count4197 դիտում article-date 17:46 31-07-2021

«Այաքսի» ֆուտբոլիստն ու նրա եղբայրը զոհվել են ավտովթարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Այաքսի» 16-ամյա ֆուտբոլիստ Նոա Գեսերը զոհվել է ավտովթարի հետևանքով:
 
Մեքենան, որի ուղևորն է եղել պատանի ֆուտբոլիստը, դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել տաքսի ավտոմեքենային: Վթարի արդյունքում զոհվել է նաև Գեսերի 18-ամյա եղբայրը: Տաքսի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
 
Այսօր «Այաքսը» ընկերական հանդիպում է անցկացնելու «Լեյպցիգի» հետ: Ֆուտբոլիստները խաղադաշտ կմտնեն սգո ժապավեններով, խաղից առաջ մեկ րոպե լռությամբ հարգելու են խաղացողի հիշատակը:
 
Գեսերը 2018 թվականին «Այաքս» էր տեղափոխվել «Ալֆենս Բոյս» սիրողական ակումբից և խաղում էր ամստերդամյան թիմի պատանեկան կազմում՝ հարձակվողի դիրքում:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր