211652_close_icon
views-count2708 դիտում article-date 14:52 31-07-2021

«Դելտա» տարբերակի տարածումը վտանգի տակ է առնում համավարակի դեմ պայքարում դժվարությամբ ձեռքբերված նվաճումները․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի «դելտա» տարբերակի արագ տարածումը վտանգի տակ է դնում համավարակի դեմ պայքարում մեծ դժվարությամբ ձեռքբերված նվաճումները:

Այդ մասին ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: Միաժամանակ նա նշել է, որ պատվաստանյութերն արդյունավետ են նաև «դելտայի» դեմ:

ԱՀԿ մասնագետների փոխանցմամբ, անցած 4 շաբաթվա ընթացքում ախտահարումների թիվն ավելացել է 80 տոկոսով:

Աֆրիկայի մայրցամաքում, որտեղ պատվաստված է բնակիչների ընդամենը 1.5 տոկոսը, մահացությունն է ավելացել 80 տոկոսով:

Կորոնավիրուսի «դելտա» տարբերակն արձանագրվել է 132 երկրներում և դարձել է համաշխարհային գերիշխող շտամը:

Նմանատիպ նյութեր