211652_close_icon
views-count1315 դիտում article-date 21:14 30-07-2021

Գաբրիել Մարտինելի. «Արսենալը» աշխարհի լավագույն թիմերից մեկն է

«Արսենալի» կիսապաշտպան Գաբրիել Մարտինելին գնահատել է թիմի հեռանկարները ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ:
 
«Վնասվածքի պատճառով ես հինգ ամիս թաց թողեցի, սակայն կարծում եմ, որ մրցաշրջանի վերջում մեր մոտ շատ բան էր ստացվում: Ծննդյան տոներից հետո մենք լավագույն հաղթարշավներից մեկն ունեցանք:
 
Մենք նոր թիմ ենք՝ նոր մարզիչով, որն արդեն փորձ է ձեռք բերել, և մեր թիմը համարում եմ աշխարհում լավագույններից մեկը:
 
Մենք լավ խաղեր անցկացրեցինք մրցաշրջանի վերջում: Խաղացողները վստահ են իրենց ուժերին, այդ իսկ պատճառով մենք պետք է շարունակենք նույն ուղին:
 
Պետք է լավ սկսենք մրցաշրջանը», ասել է Մարտինելին:

Նմանատիպ նյութեր