211652_close_icon
views-count28699 դիտում article-date 21:27 30-07-2021

Կոտայքի մարզում՝ «Լուսաբաց» ռեստորանի մոտ, մահվան ելքով վրաերթից հետո 28-ամյա տղան մոտեցել է ոստիկաններին ու հայտնել, որ վրաերթի հեղինակը ինքն է. քննիչներն ունեն կասկածներ, որ վարորդը եղել է երիտասարդ աղջիկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վաչե Մովսիսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 28-ին Երևան-Սևան ավտոճանապարհի «Լուսաբաց» ռեստորանային համալիրի  դիմաց տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով:

Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ  մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 68-ամյա Մարգո Սարկիսյանն էր, իսկ նույն օրը դեպքի վայրում ոստիկաններին է մոտեցել  Երևան քաղաքի բնակիչ,  28-ամյա Նորիկ Օհանյանը և հայտնել, որ  վրաերթը կատարել է ինքը, ինչից հետո Կոտայքի ոստիկանները՝  անչափահասների գործերով բաժանմունքի պետ Գալուստյանի գլխավորությամբ, նրան ներկայացրել են քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչներն ունեն օպերատիվ տվյալներ, որ վրաերթը նա չի կատարել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը եղել է երիտասարդ աղջիկ ու հիմա ոստիկաններն ու քննիչերը աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար՝ արդյոք Ն. Օհանյանը ճիշտ է ասում, թե ոչ:

​Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր  ֆոտոլրագրողը,  հուլիսի 28-ին մահվան ելքով վրաերթ  էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում  Hyundai մակնիշի  ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի  12-րդ կմ հատվածում «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով  անցնող կին հետիոտնի:

Վրաերթի ենթարկվածը  տեղում մահացել էր, իսկ նրա  մարմինը մի քանի մասի էր բաժանվել:

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  1-ին և 2-րդ դասակների  ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, 1-ին դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Ժամանել էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ  Հայկ Դավթյանը; 

Դեպքի վայր էին ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանն ու դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանը:

Դեպքի վայրի զննություն էր կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի,  բաժնի պետի տեղակալ Սերգեյ Ավագյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանի, Վաչե Մովսիսյանի և Գուրգեն Գալստյանի գլխավորությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր