211652_close_icon
views-count5501 դիտում article-date 20:34 30-07-2021

«Նևրոզների կլինիկա»-ում 11,2 միլիոն դրամ աշխատավարձի յուրացումից նախկին տնօրենը տեղյակ չէ. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով ոստիկանության քրեական հետախուզության բաժնում նյութեր են նախապատրաստվում «Նեւրոզների կլինիկա»-ում խոշոր գումարների յուրացման եւ վատնման գործով։ 

Մեր տեղեկություններով, Ոստիկանության Նաիրիի բաժնում իրավապահ մարմինները տեղեկություններ են ստացել, որ Քասախ համայնքում գտնվող «Նեւրոզների կլինիկա» ՓԲԸ –ի նախկին տնօրեն՝ Ցոլակ  Հակոբյանը յուրացրել եւ վատնել է պետբյուջեից նշված կլինիկային հատկացված 11 միլիոն 200 հազար դրամ  աշխատավարձը։

«Նեւրոզների կլինիկա»-ի նախկին տնօրեն  Ցոլակ Հակոբյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ նման բան չկա եւ առաջին անգամ է լսում ընդհանրապես յուրացման մասին․«Այդպիսի գումար աշխատավարձի համար հատկացված չի լինում, «Նեւրոզների կլինիկայում» աշխատանքն այդպես չի արվել, այնտեղ մի քիչ ուրիշ համակարգ է աշխատում։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր