211652_close_icon
views-count1188 դիտում article-date 20:10 30-07-2021

«Արսենալը» հայտարարեց Ուայթի ձեռքբերման մասին. տրանսֆերը գնահատվել է 50 մլն ֆունտ

«Արսենալը» հայտարարեց «Բրայթոնի» պաշտպան Բեն Ուայթի տեղափոխության համար:
 
Լոնդոնյանը ակումբը 23-ամյա անգլիացու համար կվճարի 50 մլն ֆունտ: Ուայթը թիմում կխաղա 4-րդ համարի ներքո:
 
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան՝ մեկնաբանելով Ուայթի ձեռքբերումը, ասել է. «Բենը մեր գլխավոր նպատակն էր: Հրաշալի է, որ գործարքը կայացավ: Նա «Բրայթոնում» ցույց տվեց, թե ինչ մեծ տաղանդ ունի:
 
Նրա խաղաոճն իդեալական է մեր համար: Նա երիտասարդ է և համապատասխանում է մեր ծրագրերին», ասել է Արտետան:

Նմանատիպ նյութեր