211652_close_icon
views-count9396 դիտում article-date 18:14 30-07-2021

Հայտնի փաստաբանն ու Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության նախկին պետը սպասում են, թե աղմկահարույց գործով ինչ կպատասխանի ՀՀ գլխավոր դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. Hayacq.com

Hayacq.com-ը գրում է. «Հայացք» մամուլի ակումբում Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության նախկին պետ Արսեն Չիչյանը և փաստաբան Մասիս Մելքոնյանը խոսեցին Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության նախկին պետի նկատմամբ իրականացված՝ պատվիրված սպանության փորձի, ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործի  և ամենակարևորը հանցագործության  հիմնական պատվիրատույի մասին։

Փաստաբան Մասիս Մելքոնյանը նշեց, որ քրեական գործերն իրականացնող մարմինները չեն ապահովել քրեական դատավարության երկրորդ հոդվածի պահանջը, այն է քրեական գործերի քննությունն  իրավական տեսանկյունից չի ապահովում քաղաքացու շահերի լիարժեք պաշտպանությունը հանցավոր ոտնձգությունից:

Մասիս Մելքոնյանը նաև նշեց, որ Հայաստանի պատմության մեջ նման գործեր քիչ են հանդիպում, որը հիշեցնում է բազմադրվագ մարտաֆիլմ. «Հանցավոր խմբի կազմակերպիչ իքս անձը ուղիղ կապի մեջ է եղել Մադլեն Սեդրակ Թաշճյանի հետ: Քրեական գործերի փաստական հանգամանքները մեզ բերում են այն խելամիտ վերլուծությանը, որ Արսեն  Չիչյանի սպանությունը կարող էր պատվիրել Մադլեն Սեդրակ Թաշճյանը և այդ կասկածը մենք բազմիցս հայտնել ենք վարույթն իրականացնող մարմնին»,-ասաց փաստաբանը:

Փաստաբանի խոսքով, այսօր էլ, Արսեն Չիչյանի կյանքին դեռ շարունակում է վտանգ սպառնալ, քանի որ չի բացահայտվել սպանության փորձը և հանցավոր խմբի անդամներն ազատության մեջ են:

Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութերում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր