211652_close_icon
views-count2969 դիտում article-date 18:04 30-07-2021

ՄԻՊ աշխատակազմի շենքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը ՄԻՊ-ի հետ որևէ առնչություն չունի․ հայտարարություն

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ի պատասխան լրագրողական հարցումների՝ տեղեկացնում ենք, որ այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շենքի մուտքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի, Պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ որևէ տեսակի վարույթ կամ այլ ընթացակարգ առկա չէ:

Դեպքի հետ կապված՝ քաղաքացուն Պաշտպանի աշխատակազմից են նաև ցուցաբերել առաջնային օգնություն:

Ավելին, Պաշտպանի ներկայացուցիչը այցելել է հիվանդանոց, ուր տեղափոխվել է քաղաքացին»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր, հուլիսի 30-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմացից տարբեր աստիճանի այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։  Այդ քաղաքացին տղամարդ էր։

Թե ինչն է եղել պատճառը, որ նա Մարդու իրավունքների պատշտպանի գրասենյակի առջև ինքնահրկիզվել է, պարզում էր։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր