211652_close_icon
views-count1973 դիտում article-date 16:04 30-07-2021

Օսմանյան կայսրության ժամանակներն անցել են․ Հունաստանի ԱԳՆ ղեկավար.

«Օսմանյան կայսրության ժամանակներն անցել են»,- ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը՝ Թուրքիային կոչ անելով հետեւել միջազգային իրավունքի նորմերին, տեղեկացնում է Kathimerini-ն։

«Թուրքիան պետք է վերջապես հասկանա, որ այլեւս չի կարող իրեն այնպես պահել, ասես ապրում ենք 18 կամ 19-րդ դարում»,- ասել է Դենդիասը։ «Օսմանյան կայսրության ժամանակներն անցել են... Միջազգային իրավունքի եւ ծովային իրավունքի հարգումը ղեկավար սկզբունք է պետությունների միջեւ հարաբերություններում»,- նշել է նա։ «Դրա գիտակցումը կլիներ թուրքական հասարակության շահերին համապատասխան, որի մեծ մասը, կարծում եմ, արդեն կիսում է այս մոտեցումները»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր