1824 դիտում
15:38 30-07-2021
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ
Մոսկվան լրջորեն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակով: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:
«Մենք լրջորեն մտահոգված ենք ադրբեջանա-հայկական սահմանի առանձին հատվածներում վերջին զինված միջադեպերով, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել: Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, ապաքինում ենք մաղթում վիրավորներին և տուժածներին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունն ընդգծել է, որ «իրավիճակը սահմանին շարունակում է մնալ լարված»: Գերատեսչությունը կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ իրավիճակի հետագա հետընթացով հղի ցանկացած գործողությունից, ինչպես նաև քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծել առաջացող բոլոր խնդիրները:
«Ռուսաստանը պատրաստ է շարունակել տրամադրել բոլոր անհրաժեշտ օժանդակությունները` հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը կարգավորելու և լիցքաթափման միջոցառումների և սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ համատեղ աշխատանքների շուտափույթ մեկնարկի համար», -հավելել է ՌԴ ԱԳՆ-ն:
Միևնույն ժամանակ, պարզաբանվում է, որ Ռուսաստանը մտադիր է ակտիվորեն աշխատել Անդրկովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտի դարձնելու ուղղությամբ՝ համաձայն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների, 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների:

Նմանատիպ նյութեր
1734 դիտում
23:20 28-07-2021
ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի առնչությամբ
739 դիտում
16:20 25-09-2023
Փաշինյանի հետ հանդիպմանը ԱՄՆ սենատորը մտահոգություն է հայտնել Արցախում ծանր իրավիճակի կապակցությամբ
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել