211652_close_icon
views-count26114 դիտում article-date 14:02 30-07-2021

Արտակարգ դեպք Երևանում Mercedes-ում հրդեհ է բռնկվել․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարները ու ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զաքյան և Խորենացի փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1 և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։

Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են են Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այրվել է Mercedes-ի շարժիչի հատվածն ամբողջությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները։

Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի սեփականատիրոջ ինքնությունը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն, որ հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատեն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր