211652_close_icon
views-count1679 դիտում article-date 12:21 30-07-2021

ՄԱԿ-ի ԱԽ-ն կրկին Թուրքիայից պահանջել է անհապաղ չեղարկել Վարոշայի բացման հարցով բոլոր գործողությունները

ՄԱԿ-ի ԱԽ-ն կրկին Թուրքիայից պահանջել է անհապաղ չեղարկել Վարոշայի բացման հարցով բոլոր գործողությունները եւ աջակցել առանձնացված միջերկրածովյան կղզու միավորման շուրջ հետագա բանակցությունները, հաղորդում AP-ը:

Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության երկարացման մասին միաձայն ընդունված բանաձեւում նշվում է «միակողմանի ցանկացած գործողությունից խուսափելու անհրաժեշտությունը, որոնք կարող են լարվածություն ստեղծել կղզում եւ խոչընդոտել խաղաղ կարգավորման հեռանկարներին»։

ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւում հաստատվում է, որ «չպետք է որեւէ գործողություն ձեռնարկել Վարոշայի նկատմամբ», այդ գործողությունները խախտում են 1984 եւ 1992 թթ. բանաձեւերը:

ԱԽ-ն ցավով նշում է, որ ապրիլին կայացած նիստի ժամանակ չի հաջողվել շփման կետեր գտնել, որոնք թույլ կտային վերսկսկել պաշտոնական բանակցությունները:

Խորհուրդը հաստատել է այդ բանակցություններին բաց, ճկուն  եւ փոխզիջումային մոտենալու կարեւորությունը:

Մեկ այլ վիճելի հարցով՝ Արեւելյան Միջերկրական ծովում նավթի եւ գազի հետախուզումը, ՄԱԿ ԱԽ նշել է լարվածության թուլացումը եւ հավելել, որ վեճերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

Խորհուրդը խորին մտահոգություն է հայտնում հրադադարի գծի երկայնքով ստատուս քվոյի շարունակվող խախտումների, երկու երկրների բուֆերային գոտի ներխուժելու մասին հաղորդագրությունների եւ դրանց հետ կապված ռիսկերի մեծացման կապակցությամբ:  

Նմանատիպ նյութեր