211652_close_icon
views-count1420 դիտում article-date 11:48 30-07-2021

Մոլդովայի նոր իշխանություններն ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունեն. Մայա Սանդու

Մոլդովայի եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը, որը հաղթել է խորհրդարանական և նախագահական ընտրություններում, իր քաղաքական ծրագրի իրականացման համար ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունի: Այս մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների գերմանական Մարշալ հիմնադրամի, կոնգրեսական Դևիդ Փրայսի, ինչպես նաև Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենտի կազմակերպած բանավեճի ընթացքում հայտարարել է հանրապետության նախագահ Մայա Սանդուն, գրում է tass.ru-ն։

«Մոլդովայի Հանրապետությունն իր հետագա զարգացման համար պատմական պահ է ապրում, որն անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել։ Իշխանության կողմից հայտարարված օրակարգը բարդ է և հավակնոտ, և գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի աջակցությունը, որը 29 տարվա ընթացքում Մոլդովայի Հանրապետության ռազմավարական գործընկերներից մեկն է եղել, իրական օգնություն կլինի»,- ասել է նա։

Սանդուի խոսքով՝ նոր կառավարությունը նախատեսում է լայնածավալ պայքար կոռուպցիայի դեմ, դատական համակարգի և դատախազության բարեփոխում, կրթության և առողջապահության արդիականացում, ինչպես նաև գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում բարեփոխումներ:

Նմանատիպ նյութեր