211652_close_icon
views-count1967 դիտում article-date 10:59 30-07-2021

Վահան Քերոբյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ. քննարկվել են տարանցիկ փոխադրումների խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը երկօրյա աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետությունում է: Վահան Քերոբյանը հուլիսի 29-ին հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ։

«Գործընկերոջս հետ խոսել ենք մեր երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների և տնտեսական կապերի ամրապնդման մասին, անդրադարձել հարկային ու մաքսային ոլորտներում համագործակցության կարևորության հարցերին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Վահան Քերոբյանը։

Նա տեղեկացրել է, որ քննարկել են նաև Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր