211652_close_icon
views-count6659 դիտում article-date 18:55 29-07-2021

Բաքվում 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6-ական տարվա ազատազրկման

Բաքվում ավարտվել է ևս 13 հայ ռազմագերիների նկատմամբ հարուցված կեղծ մեղադրանքներով գործի դատավարությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ռազմագերիներին դատապարտել է 6 տարվա ազատազրկման «դիվերսիոն գործողությունների համար»:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի առաջ էին կանգնել՝
Եղիշե Հովհաննեսի Աստանյանը,
Կարեն Արմենի Արամյանը,
Տիգրան Մանիկի Ավագյանը,
Գրիգոր Գևորգի Գևորգյանը,
Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը,
Գևորգ Սամվելի Մարտիրոսյանը,
Ռոբերտ Հովիկի Գևորգյանը,
Վաղարշակ Աշոտի Ավետիսյանը,
Վոլոդյա Գագիկի Հակոբյանը,
Անդրանիկ Սրապի Սուքիասյանը,
Անդրանիկ Տիգրանի Մանուկյանը,
Գրիգոր Սեյրանի Սաղաթերյանը
և Էդուարդ Արմենի Կիրակոսյանը:
 

Նմանատիպ նյութեր