211652_close_icon
views-count1649 դիտում article-date 16:59 29-07-2021

Զոհված զինծառայողների մասունքների 50 նմուշ կտեղափոխվի Հոլանդիա՝ փորձաքննության․ Առողջապահության նախարարի պաշտոնակատար․ Tert.am

Զոհված զինծառայողների մասունքների 50 նմուշ կտեղափոխվի Հոլանդիա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորների մասունքների նույնականացման գործընթացին։ Գրում է Tert.am-ը։

«Կային բարդ փորձանմուշներ, որոնք նույնականացնել չէր հաջողվում։ Մենք մեր հոլանդացի գործընկերների հետ կնքել ենք համաձայնություն, և դրանք հիմա տեղափոխման գործընթացում են»,- ասաց նա՝ հավելելով․

«Ես չեմ կարծում, որ դրա պատասխանը շատ արագ կլինի, որովհետև նրանց կողմից էլ բավական բարդ փորձաքննություններ պետք է արվեն։ Հենց ունենանք դրանց պատասխանները, անպայման կհանրայնացնենք»։

Նմանատիպ նյութեր