211652_close_icon
views-count1027 դիտում article-date 16:04 29-07-2021

Հայաստանը մոտ 3,46 մլրդ դրամի Sinopharm և Pfizer պատվաստանյութեր ձեռք կբերի․ Անահիտ Ավանեսյան

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ կատարեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում։

Հարցը ներկայացրեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Կորոնավիրուսի վարակի կանխարգելման նպատակով պատվաստանյութերի անխափան մատակարարման ապահովմամբ: 

«Գիտեք, որ Հայաստանը COVAX FACILTY-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում հնարավորություն ունի ձեռքբերելու COVID-19-ի դեմ պատվաստանյութ, սակայն այն նախատեսված է ընդամենը բնակչության 10%-ի համար: Մնացած մեր թիրախային ցուցանիշներին հասնելու համար պատվաստանյութերը ձեռք են բերվում երկկողմանի համաձայնագրերի հիման վրա: Մենք ամեն ինչ անում ենք, որ հասանելի լինեն նաեւ նվիրատվությամբ տրվող պատվաստանյութերը ՀՀ-ին:

Այս որոշման շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել 500 հազար դեղաչափ պատվաստանյութ՝ չինական Sinopharm և գերմանական Pfizer ընկերությունների կողմից արտադրված: Այս նպատակով ուղղվող միջոցները կազմելու են 3,459 մլրդ դրամ»,- ասաց Ավանեսյանը:

Նմանատիպ նյութեր