211652_close_icon
views-count2606 դիտում article-date 13:43 29-07-2021

Թուրքիան առաջին անգամ սկսել է օգտագործել Սև ծովից արդյունահանած գազը

Թուրքիան առաջին անգամ սկսել է օգտագործել բնական գազը, որն արդյունահանել է Սև ծովից: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն  Սաքարիա նահանգում Սև ծովից արդյունահանված գազի առաջին այրման արարողության ժամանակ, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Նրա խոսքերով՝ Անկարան մտադիր է զգալիորեն նվազեցնել իր կախվածությունը կապույտ վառելիքի արտաքին մատակարարումներից՝ Սև ծովում գազի արդյունահանման միջոցով:

«Հորերը, որոնք մենք փորել ենք Սև ծովում, ոչ առաջինն են, ոչ էլ վերջինը: Մոտ ապագայում սևծովյան գազի արտադրության մեկնարկով մենք զգալիորեն կնվազեցնենք մեր կախվածությունը օտարերկրյա աղբյուրներից: Այսօր մենք առաջին անգամ  այրում ենք Սև ծովի գազը, որը մենք հայտնաբերել ենք և սկսել ենք արդյունահանել մի քանի հարյուր մետր խորության վրա»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ երկիրը հորատման աշխատանքներ է իրականացրել Սև ծովում, «չնայած պատժամիջոցների, սպառնալիքների, շանտաժի և ահաբեկման միջոցով դա կանխելու բոլոր փորձերին»:

Նմանատիպ նյութեր