1042 դիտում
13:30 29-07-2021
Կառավարությունը 36,8 մլն դրամ է տրամադրել «Ոսկե Ծիրանի» փառատոնի կազմակերպման համար
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 36,82 մլն դրամի չափով գումար տրամադրել ԿԳՄՍՆ-ին ընդհանուր բյուջետային հատկացումների հաշվին` վերաբաշխում կատարելու միջոցով:
Հատկացված գումարը դրամաշնորհի պայմանագրի հիման վրա կտրամադրվի «Կինոյի զարգացման Ոսկե Ծիրան» հասարակական կազմակերպությանը: Այդ գումարը դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրել «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է՝ 2021 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպման և իրականացման հանգամանքով:
Միջոցառման նպատակն է՝ հայկական կինոարվեստի արժևորումը, հանրահռչակումը, ճանաչելիության բարձրացումը, կինոմշակույթի զարգացումն ու միջազգային համագործակցության խթանումը, կինոարվեստի բարձրորակ նմուշների ցուցադրությամբ հայ կինոսիրող հանդիսատեսի արժեհամակարգի և ճաշակի ձևավորումը, հայկական կինոարտադրանքի տարածման նպատակով կինոշուկայի կազմավորումը, ներառականության սկզբունքով հայկական մշակութային ժառանգության նմուշների և մշակութային կյանքի հանրահռչակումը, զբոսաշրջության զարգացման, փոքր ու միջին գործարարության խթանումը:
Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է՝ 2020 թվականի դեկտեմբերին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած համերգների համար գազամատակարարման և էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի 2021 թվականի հունիսի 10-ի N04/03.31/19204-2021 հանձնարարականի կատարումն ապահովելու հանգամանքով:
Միջոցառումը կրել է բարեգործական բնույթ, այն նախատեսված է եղել մանուկների համար: Դահլիճը և տարածքն անհրաժեշտություն են ունեցել լրացուցիչ ջեռուցման:
«Կինոյի զարգացման Ոսկե Ծիրան» հասարակական կազմակերպության հայտադիմումի նախահաշվային արժեքն է` 49,997.5 հազ. ՀՀ դրամ: Հատկացված միջոցները բավարար չեն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատշաճ կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ են հավելյալ ֆինանսական միջոցներ:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փորձերի և համերգների համար զբաղեցրել է մարզահամերգային համալիրի դահլիճը 19 օր: Փորձերի և համերգների ընթացքում գազամատակարարման ծախսը կազմել է 5050,0 հազար դրամ (36071 խմ), էլեկտրաէներգիայի ծախսը՝ 4800,0 հազար դրամ (136487 կվտ ժամ): Մարզահամերգային համալիրը հնարավորություն չի ունեցել վճարել նշված ծախսերը և կատարել համապատասխան պայմանագրային պարտավորությունները:

Նմանատիպ նյութեր
5280 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
1687 դիտում
17:41 18-08-2021
Կառավարությունը 100 մլն դրամ է տրամադրել Տավուշի մարզի Կիրանցի դպրոցի մոդուլային շենքի կառուցման համար
Այս բաժնից
289 դիտում
18:36 25-04-2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
247 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
640 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը