211652_close_icon
views-count2066 դիտում article-date 12:48 29-07-2021

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր ՝ հուլիսի 29 –ի լուսաբացին, հայ մարզասերին ուրախացրեց վանաձորցի բռնցքամարտիկ Արման  Դարչինյանը / 75 կգ /: Նա օլիմպիական խաղերում իր առաջին մրցելույթն  ունեցավ: Սլովակ Անդրեյ Շեմեզի հետ նրա մենամարտում գրանցվեցին հակադիր պատկերներ:

Առաջին ռաունդում Արմանն իրեն  նման չէր և մրցավարները նախապատվությունը տվեցին մրցակցին:

Երկրորդ ռաունդի միջնամասում  լոռեցին պատրաստականությամբ սկսեց նմանվել իրեն և ռաունդում կարողացավ  միավորներով պոկել հաղթանակ:

Վերջին ՝ երրրոդ փուլում  արդեն գործում էր ինքը՝ շնորհալի Արման Դարչինյանը: Բազմաբնույթ գործողությունների շնորհիվ  նրա մրցակիցն ասես դարձավ պատանեկան ստուգատեսի մասնակից, թեև նա եվրոպականի մրցանակակիր է: Այնքան մեծ էր հայորդու ճնշումը  , որ սլովակցին անընդհատ դիմում էր բռնվածքների, որոնց պատճառով  ռինգի մրցավարից  նկատողություն ստացավ ՝ կորցնելով միավոր:

Կողային բոլոր հինգ մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին  մեր բռնցքամարտիկին: Նա օգոստոսի մեկին, քառորդ եզրափակիչում կմրցի ֆիլիպինցի Էումիր Մարցիալի հետ: 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր