211652_close_icon
views-count5582 դիտում article-date 10:13 29-07-2021

Ադրբեջանը հասկացավ, որ առանց բայրաքթարի ունակ չէ մարտադաշտում դիմակայել հայ զինվորին․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ադրբեջանը շատ հեռու է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացից: Այդ իրողությունն ավելորդ անգամ փաստեցին Գեղարքունիքի սահմանային հատվածում նրա կազմակերպած նախահարձակ ռազմական գործողությունները: Վերջինս փաստացի շարունակում է ոտնձգությունները հայկական սուվերեն տարածքների նկատմամբ, որն անում է իրեն բնորոշ նենգ մարտավարությամբ՝ Երասխի հատվածում ուշադրությունը շեղող միջադեպից հետո պլանավորած հարձակում կազմակերպելով Սոթք-Վերին Շորժա հատվածում:

Ադրբեջանի հետ արդեն երեք տասնամյակ ձգվող հակամարտության ընթացքում բազմիցս համոզվել ենք, որ վերջինս լռում է ոչ համարժեք պատասխան ստանալուց եւ կորուստներ տալուց հետո միայն: Այս դեպքում էլ հետ շպրտվելուց եւ մեծ կորուստներ տալուց հետո է միայն հակառակորդը համաձայնել Մոսկվայի միջնորդությանը եւ դադարեցրել է իր գործողությունները:

Ադրբեջանը հերթական անգամ հասկացավ, որ առանց բայրաքթարների ունակ չէ մարտի դաշտում դիմակայել հայ զինվորին, իսկ ՀՀ զինված ուժերը ի ցույց դրեցին իրենց մարտունակությունը, որն արցախյան երրորդ պատերազմից հետո էլ չէր թուլացել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր