2222 դիտում
10:01 29-07-2021
Բանակցությունները գաղտնի են․ իշխանության ներկայացուցիչներն ավելի քան լուռ են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հանրության համար անակնկալ կերպով պարզ դարձավ, որ Մոսկվայում պետք է բանակցություններ լինեն հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասով: Բանն այն է, որ նախորդ օրը գիշերվանից ադրբեջանական կողմը նախահարձակ գործողություններ էր սկսել, որի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ եւ չորս վիրավոր:
Եվ, ահա, ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում այսպիսի հատվածի ենք հանդիպում. «Հակառակորդը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչեւ Վերին Շորժա հատվածում»,- նշված է ՊՆ տարածած հաղորդագրությունում: Սակայն հետաքրքիր է, որ մինչեւ այս պահը Մոսկվայում սպասվող որեւէ բանակցության մասին տեղեկություն առկա չէր:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ ռուսական կողմի առաջարկով հրադադար է հայտարարվում, սակայն որեւէ տեղեկություն կրկին առկա չէր, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում, եւ ինչ խոստման դիմաց:
Իշխանության ներկայացուցիչներն ավելի քան լուռ են: Սահմանային լարվածության ֆոնին երեկ որեւէ հայտարարություն չեղավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից այն դեպքում, երբ նա նախկինում որեւէ իրադարձության ժամանակ շտապում էր լայվ մտնել կամ գրառում անել, համախմբման կոչեր անել: Լուռ էր ոչ միայն նա, այլև նրա կուսակիցները:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նրա խոսնակ Մանե Գեւորգյանի հետ, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան. իշխանությունները որդեգրել են դարձյալ գաղտնիության քողի ներքո քայլեր անելու տարբերակը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5947 դիտում
23:56 24-04-2014
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներն ավելի օպերատիվ էին աշխատում, քան որոշ … (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)
Այս բաժնից
22639 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4985 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին