211652_close_icon
views-count1728 դիտում article-date 23:20 28-07-2021

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի առնչությամբ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը մտահոգություն է առաջացնում Միավորված ազգերի կազմակերպության մոտ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը՝ անդրադառնալով հուլիսի 28-ին Հայաստանի սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողություններին:

«Մենք աճող անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի մասին տեղեկություններին, այդ թվում և՝ վերջին միջադեպին, որի մասին տեղեկություն ենք ստացել այսօր: Թեպետ ՄԱԿ-ը չի կարող ստուգել այս տեղեկությունները, սակայն  մենք կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի, և հարցերը լուծել երկխոսության միջոցով»,- ասել է Հաքը:

Ադրբեջանի ԶՈՒ-ն հուլիսի 28-ին նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ ՀՀ ՊՆ տվյալներով՝ ադրբեջանական կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմն նունի 3 զոհ և 4 վիրավոր է։

Նմանատիպ նյութեր