211652_close_icon
views-count1566 դիտում article-date 20:28 28-07-2021

«Ռոման» պատրաստվում է ձեռք բերել ուզբեկստանցի հարձակվողին

«Ռոման» և «Ջենոան» քննարկում են հարձակվող Էլդոր Շոմուրոդովի տրանսֆերը:
 
Կողմերը տեղափոխության հարցում գրեթե համաձայնեցրել են բոլոր կետերը: Ներկայումս քննարկվում է Ուզբեկստանի հավաքականի խաղացողի հստակ արժեքի հարցը:
 
Արդեն կա պայմանավորվածություն տրանսֆերի մեխանիզմի շուրջ. դա վարձակալությունն է՝ հետագա պարտադիր ձեռքբերումով:
 
Վարձակալությունը հռոմեացիներին կարժենա 2,5 մլն եվրո: Վերջնական տրանսֆերը կլինի ավելի քան 16 մլն եվրո:
 
Տրանսֆերի արժեքը կարող է հասնել մինչև 21 մլն եվրո՝ կախված խաղացողի արդյունքներից. թիմում խաղերի քանակից և խփած գոլերից:

Նմանատիպ նյութեր