211652_close_icon
views-count1564 դիտում article-date 15:30 28-07-2021

Վարանդայի շրջանում աճյունների որոնողական աշխատանքներ են իրականացվում

Պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները հուլիսի 28-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: 

Զինադադարից հետո Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1616 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) և քաղաքացիական անձանց աճյուններ:

Նմանատիպ նյութեր