211652_close_icon
views-count1907 դիտում article-date 15:52 27-07-2021

Տեղի կունենա Գրքի երևանյան 4-րդ փառատոնը. ներկայացվել է միջոցառումների ժամանակացույցը

Ներկայացնում ենք տարվա ամենագրքային իրադարձության՝ Գրքի երևանյան չորրորդ փառատոնի միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Փառատոնը տեղի կունենա հուլիսի 30-ին, 31-ին և օգոստոսի 1-ին. մուտքն ազատ է: Փառատոնի ծրագրով նախատեսվում են մի շարք միջոցառումներ և մրցանակաբաշխություններ։ 

Գրքի երևանյան չորրորդ փառատոնն իրականացնում է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր