211652_close_icon
views-count2091 դիտում article-date 15:26 27-07-2021

Տոկիո-2020. Իզաբելլա Յայլյանը եզրափակեց լավագույն յոթնյակը

Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում  այսօր  մեր մարզիկներից առաջինը մրցելույթ ունեցավ  Իզաբելլա Յայլյանը / 59 կգ /:

Երկամարտում նա ցույց տվեց  205 կգ / 95 կգ +110 կգ / և զբաղեցրեց 7-րդ տեղը:

Առաջին եռյակում տեղ գտան հաջորդաբար Սին Չուն Կուոն / Չինաստանի Տայպեյ /, Պոլինա Գուրևան / Թուրքմենիա/ և  Միկիկո Անդոհը / Ճապոնիա /:

Հայաստանի ծանրամարտի երկրորդ պատվիրակ, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի ոսկե դափնեկիր  Սիմոն Մարտիրոսյանը մրցահարթակ կելնի  օգոստոսի 3-ին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր