211652_close_icon
views-count5105 դիտում article-date 20:10 26-07-2021

Շախմատի աշխարհի գավաթ. Հայկ Մարտիրոսյանը ցավալի պարտություն կրեց

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը շատ մոտ էր ժամանակից շուտ դուրս գալ Սոչի քաղաքում ընթացող աշխարհի գավաթի մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Խաղարկության 1/8 եզրափակիչ երկրորդ պարտիայում Մարտիրոսյանը սպիտակներով պարտվեց իրանցի գրոսմայստեր Ամին Տաբատանաեյիին: Առաջին պարտիան ավարտվել էր հայ գրոսմայստերի հաղթանակով և և այս դիմակայության հաղթողը կորոշվի թայ-բրեյքում, որը կկայանա վաղը՝ հուլիսի 27-ին:
 
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին՝ 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր