2740 դիտում
21:00 26-07-2021
Վրաստանում վարակվածների 40-50 %-ը «դելտա» շտամ ունի
shantnews.am-ը գրում է. Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների 40-50%-ը ունի «դելտա» շտամ (կորոնավիրուսի հնդկական տարբերակ)։
Գաբունիայի պարզաբանմամբ, նման միտում կա ամբողջ աշխարհում, և եվրոպական երկրներում «դելտա» շտամը փոխարինում է գրեթե բոլոր մյուս շտամերին:
«Եթե մենք մինչ այս ասում էինք, որ «դելտա» շտամը շրջանառվում էր մոտ 20%-ով, ապա այժմ այն աճում է և, հավանաբար, նույնիսկ 40-50%-ը կարող է լինել «դելտա» շտամի տարածվածությունը: Եվրոպական երկրներում դելտա շտամը գրեթե փոխարինում է մնացած բոլոր շտամերին, ուստի միտումները նման են Վրաստանի իրավիճակին»,- ասել է Գաբունիան:
Նմանատիպ նյութեր
1651 դիտում
12:25 15-02-2021
ԱՀԿ ներկայացուցիչները Չինաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի 13 շտամ
Այս բաժնից
364 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
454 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան