211652_close_icon
views-count2200 դիտում article-date 18:37 26-07-2021

Տոկիո-2020. Վաղը մրցասպարեզ դուրս կգան Հայաստանի երկու ներկայացուցիչ

Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային օլիմպիական խաղերը:

Ներկայացնում ենք Հայաստանի մարզիկների վաղվա ՝ հուլիսի 27 –ի մրցումային ծրագիրը:

Ծանրամարտի կանանց մրցաշարի B ենթախմբում հանդես կգա Իզաբելլա Յայլյանը / 59 կգ /: Մեկնարկը` Երևանի ժամանակով 07:55 -ին: 

Տղամարդկանց  լողի 100 մետր ազատ ոճում իր ունակությունները կդրսևորի  Արթուր Բարսեղյանը: Սկիզբը ՝ ժամը 14:00-ից:

Հիշեցնենք, որ Հայաստանի  17 պատվիրակներից երեքը՝ հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը և բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանն արդեն ավարտել են իրենց  ելույթները:

Խաղերը հաջող են սկսել և մեդալների համար պայքարը շարունակում են սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ով եզրափակիչի  ուժեղագույն ությակում ելույթ կունենա օգոստոսի 2-ին և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը / 63 կգ / : Նա 1 / 8 եզրափակիչում, հուլիսի 31  - ին կմրցի  ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեևի հետ:

Հաջորդիվ Հայաստանի մյուս պատվիրակների մրցելույթները կլինեն:

Օլիմպիական խաղերի երրորդ օրը Ճապոնիայում մոտենում է ավարտին: Առայժմ մեդալներ են  նվաճել 45 երկրների ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր