211652_close_icon
views-count11468 դիտում article-date 19:59 26-07-2021

Արբեջանում մեղադրանք է առաջադրվել 2 հայ բլոգերների

Tert.am-ը գրում է. Ադրբեջանում շարունակվում է շինծու դատական գործընթացը հայազգի 2 բլոգերների` Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի նկատմամբ: Այս մասին գրում է apa.az կայքը:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում  հայտարարվել է հետաքննություն սկսելու մասին:

Դատախազը կարդացել է շինծու մեղադրական եզրակացությունը, ըստ որի «մեղադրյալները ապօրինի հատել են Ադրբեջանի սահմանը, հավաքել են ռազմական տեղեկատվություն, այն փոխանցել են Հայաստանի հատուկ ծառայություններին և լրտեսություն են իրականացրել»:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 228-րդ (զենքի ապօրինի պահպանում), 276-րդ (լրտեսություն), 279-րդ (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում օրենսդրությամբ), 318-րդ (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:

Դատավորն ասել է, որ եթե դատական քննության ընթացքում ապացուցվեն մեղադրանքները, մեղադրյալները կարող են դատապարտվել մինչև 15 տարի ազատազրկման:

Նմանատիպ նյութեր