2095 դիտում
15:30 26-07-2021
Տոկիո-2020. Ֆերդինանդ Կարապետյանը պարտվեց առաջին գոտեմարտում
Հայաստանցի երկրորդ մարզիկը դուրս մնաց Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերի պայքարից: Հրաձգուհի Էլմիրա Կարապետյանից հետո ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը անմասն մնաց խաղարկված մեդալներից:
Որակավորման փուլում , 73կգ քաշայինների մրցավեճում, մեր մարզիկը պարտվեց ղազախստանցի Ժանսայ Սմագուլովին և ձեռնունայն կվերադառնա հայրենիք:
Ափսոսում ենք, որ Եվրոպայի նախկին չեմպիոնը օլիմպիական խաղերի քառամյա փուլում, բազում վարկանիշային մրցաշարերում, դժվարությամբ վաստակեց օլիմպիական միավորներ ու Տոկիոյում վարձահատույց չեղավ սպասված հաջողությամբ:
Ճապոնիա մեկնելու նախօրյակին ՀԱՕԿ –ում հանդիպեցինք, հակիրճ զրույց ունեցանք նրա հետ: Մարտական էր տրամադրված, ցանկանում էր դառնալ օլիմպիական մեդալակիր, բայց ցանկությունը մի բան է, այն իրականացնելը ՝ մեկ այլ բան:
Այունամենայնիվ ուզում ենք, որ նա գործուն սպորտին հրաժեշտ տա հաղթանակած: Գուցե Ֆեդինանդը կրկնի եվրոպական իր նվաճումը . . .

Նմանատիպ նյութեր
2617 դիտում
19:53 15-08-2016
Ռիո-2016. Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը պարտվեց առաջին գոտեմարտում
1730 դիտում
16:15 03-08-2021
Տոկիո-2020. Ըմբիշ Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում
2907 դիտում
23:40 11-03-2016
Եվրոպայի առաջնություն. Ըմբիշ Դավիթ Սաֆարյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում.
Այս բաժնից
868 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
1111 դիտում
18:02 14-04-2024
Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող
1150 դիտում
09:54 14-04-2024
Արման Ծառուկյանն առավելության է հասել Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ