211652_close_icon
views-count3436 դիտում article-date 14:55 26-07-2021

Թունիսում բախումներ են տեղի ունենում խորհրդարանի շենքի մոտ

Թունիսում բախումներ են տեղի ունենում խորհրդարանի շենքի մոտ նախագահ Քաիս Սայեդի և «ան-Նահդա» կուսակցության կողմնակիցների միջև: Հայտնում է shemsfm.net-ը։ 

Բախումների ժամանակ կողմերն իրար վրա քարեր և շշեր են տենել: Խորհրդարանի շենքի մոտ հավաքվածների թիվը գնահատվում է մի քանի հարյուր մարդ: Աղբյուրի տվյալներով` մի քանի մարդ է վիրավորվել կուսակցության աջակիցներից:

«Ան-Նահդա» կուսակցությունը գլխավորում է խորհրդարանի խոսնակ Ռաշիդ ալ-Գանուշին: Ավելի վաղ նախագահն աշխատանքից ազատել էր վարչապետ Հիշամ ալ-Մեշիշիին և սառեցրել խորհրդարանի աշխատանքը:

Reuters գործակալության տվյալներով` պաշտոնաթող վարչապետն իր տանն է գտնվում: Տեղի աղբյուրներից մեկի փոխանցմամբ` մի շարք քաղաքական գործիչներ փորձում են հեռանալ երկրից:

Վարչապետի պաշտոնանկության մասին լուրը հայտնի էր դարձել այսօր առավոտյան, ինչի ֆոնին բողոքի ցույցեր են սկսվել: Նախագահ Քաիս Սայեդը, մասնավորապես, ասել է, որ մտադիր է նոր վարչապետի օգնությամբ խաղաղություն հաստատել երկրում, սակայն այս քայլը նրա հակառակորդների կողմից որպես հեղաշրջում է որակվել։

Նմանատիպ նյութեր