211652_close_icon
views-count3333 դիտում article-date 09:13 26-07-2021

Հասան Ռոհանին Իրանի խորհրդարանին մեղադրել է ամերիկյան պատժամիջոցների վերացումը դանդաղեցնելու մեջ․ «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Իրանի հեռացող նախագահ Հասան Ռոհանին երկրի խորհրդարանին մեղադրել է միջուկային ծրագրի պատճառով Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների վերացման հարցի լուծմանը խոչընդոտելու մեջ:

Ավելի վաղ Tasnim գործակալությունը հաղորդել էր, որ Իրանի խորհրդարանի նախագահությունը քննարկում է օրինագիծ, որով նախատեսվում է սահմանափակել Իրանի կառավարության և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցությունները: Ըստ առաջարկվող օրինագծի` կառավարությունը պարտավոր կլինի համաձայնեցնել խորհրդարանի հետ բանակցությունների թեման և ստանալ դրանց անցկացման թույլտվություն:

«Եթե մենք ուզում էինք ինչ-որ քայլեր ձեռնարկել` պատժամիջոցները վերացնելու համար, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման տարիներին, ապա իշխանության ողջ համակարգը պետք է որոշում կայացներ այդ մասին: Միայն կառավարությունը չի կարող դա անել, և Իրանի խորհրդարանը խոչընդոտեց պատժամիջոցների վերացման գործընթացին»,- հայտարարել է հեռացող նախագահը»:

Նմանատիպ նյութեր