211652_close_icon
views-count1737 դիտում article-date 17:03 24-07-2021

Հնդկաստանում հեղեղումները 138 մարդու կյանք են խլել

Հնդկաստանի կենտրոնական Մահարաշտրա նահանգում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 138-ի: Հաղորդում է tass.ru-ն:

Հնդկաստանի օդերևութաբանական գրասենյակը Մահարաշտրայի վարչական կենտրոնում՝ Մումբայում հորդառատ անձրևների հետ կապված հայտարարել է տագնապի կարմիր աստիճան: Բնակիչները խնդիրներ ունեն էլեկտրամատակարարման և ջրամատակարարման հետ կապված:

Վերջին երկու օրվա ընթացքում մուսոնային հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել Մումբայում, ինչպես նաև Ռայգադ, Ռատնագիրի, Պալղար, Թանե, Սինդհուդուրգ, Կոլհապուր, Սանգլի և Սատարա շրջաններում: Մահարաշտայի նահանգի կառավարությունը լրագրողներին հայտնեց, որ ջրհեղեղի գոտում գտնվող ցածրադիր վայրերից տարհանվել է ավելի քան 84,4 հազար մարդ, ամբողջությամբ ջրի տակ է հայտնվել 54 գյուղ, մասամբ տուժել է 821 գյուղ: Փրկարարական աշխատանքներում ներգրավված են Հնդկաստանի ռազմածովային ուժերի ստորաբաժանումներն ու ուղղաթիռները:

Նմանատիպ նյութեր