211652_close_icon
views-count2479 դիտում article-date 16:37 24-07-2021

ԱՄՆ 700 զինվորականներ ժամանել են Վրաստան մասնակցելու զորավարժությունների

ԱՄՆ-ն Ռամշտեյն ավիաբազայից (Գերմանիա) մի քանի հարյուր զինծառայողների և Black Hawk ուղղաթիռներ են ուղարկել Վրաստան ՝ մասնակցելու Agile Spirit 2021 միջազգային զորավարժություններին, հայտնել է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Վրաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Agile Spirit ամենամյա զորավարժությունները, որոնք Վրաստանում անցկացվելու են տասներորդ անգամ, տեղի կունենան հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը:

Զորավարժություններին կմասնակցեն շուրջ 2500 զինծառայողներ 15 երկրներից ՝ Վրաստանից, ԱՄՆ-ից, Էստոնիայից, Գերմանիայից, Լատվիայից, Լիտվայից, Ռումինիայից, Լեհաստանից, Իսպանիայից, Թուրքիայից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Իտալիայից և Ադրբեջանից: ԱՄՆ-ը Վրաստանում զորավարժություններին կուղարկի մոտ 700 զինվորական:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր