211652_close_icon
views-count4093 դիտում article-date 13:37 24-07-2021

Ճապոնիան նոր տարածքային պահանջներ է ներկայացրել ՌԴ-ին

Ճապոնիան նոր տարածքային պահանջներ է առաջադրել Ռուսաստանի դեմ. դրանք վերաբերում են Արևմտյան Անտարկտիդայի տարածքին, գրում է lenta.ru-ն` վկայակոչելով Ճապոնիայի պետական գործակալության Բևեռային հետազոտությունների ազգային ինստիտուտի զեկույցը:

Զեկույցում ասվում է, որ 1911-1912 թվականներին Արևմտյան Անտարկտիկա ճապոնական արշավախումբ է այցելել, ուստի այժմ Տոկիոն Մերի Բիրդի Երկրի ափին գտնվող «Ռուսկայա» կայանը համարում է անօրինական: 

Ընդ որում, գրում է աղբյուրը, Մերի Բիրդի Երկրի և Էլսվորթ Երկրի ափերը հայտնաբերել են ռուս ճանապարհորդներ ծովակալներ Թադեուս Բելինգսհաուզենը և Միխայիլ Լազարևը 1820 թվականին:

Բացի այդ, ՌԴ-ի և Ճապոնիայի միջև շարունակում է չլուծված մնալ Կուրիլյան կղզիների հարցը:

Նմանատիպ նյութեր